Դամասկոսում կրակել են հիվանդանոցի, դպրոցի վրա
«Ռիա Նովոստի» գործակալությունը հայտնում է,որ մեկ օրվա ընթացքում Դամասկոսում ահաբեկիչները կրակ են բացել դպրոցի, հիվանդանոցի, մարզահրապարակի ու էլեկտրակայանի վրա: Ահաբեկիչները կրակել են տարբեր տրամաչափի զենքերից: Հալեպում սիրիացի զինվորականները ոչնչացրել են 15 ահաբեկիչների: «Ինժիներներին հաջողվել է բացահայտել թունել, որում ապաստանած են եղել գրոհայիններին: Այն պայթեցվել է, ինչի հետևանքով 15 ահաբեկիչ է սպանվել»,-գրում է լրատվամիջոցը:
