«Չմոռանանք, որ շատերի ճանապարհը Սերժ Սարգսյանի կաբինետ եղել է Վիգեն Սարգսյանի կաբինետով». Թևան Պողոսյան

  Hayeli.am-ի զրուցակիցն է ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: -Պարոն Պողոսյան, ըստ Ձեզ, ինչ է Հայաստանին տալու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Կան կարծիքներ, որ դա ձևական բնույթ է կրելու և մենք չէ, որ որոշումներ ենք կայացնելու, այլ Ռուսաստանը: -Երբ ինքներս ասում ենք՝ մեզնից կախված չէ, միանձնյա չէ, դա մեկ անգամ ևս ապացուցում է ինձ համար այն տեսակետը որ ես միշտ ասել եմ՝ ՀԱՊԿ-ը, փաստորեն, արհեստական կառույց է, որը իրենից կոլեկտիվության խնդիր չի լուծում: Մեկ տարի է, մենք ինքներս առաջարկել ենք, որ հին պաշտոնյան մնա, բացատրեցինք, թե տրանսֆորմացիոն շրջան է, հիմա պետք մեր մարդուն ներկայացնենք: Այդ մարդը պետք է ծառայի կոլեկտիվ ընկալման համար և այս կոլեկտիվ ընկալման մեջ կա նաև Հայաստանի տեսակետը և բացի դրանից ինքն իրենով հայ է: Ե     թե նա միշտ առաջնորդվի որևէ հայկական բանով, կարելի է ինչ-որ քայլերի հասնել, եթե ոչ, ապա պետք է պատկերացնենք, որ եթե նույնիսկ առանց ճիշտ դիվանագիտության, քաղաքականության այդ մարդը փորձի գա և ասել՝ Հայաստանին միայն սա է հետաքրքիր, մնացածները վետո են դնելու: Այս պարագայում է, որ ասում ենք՝ ինքը չէ, որ որոշում է, որովհետև ցանկացած երկիր կարող է իր համար հանգիստ վետո դնել, բայց այդ նույն պարագայում Հայաստանն էլ երբևէ կարողացե՞լ է այդ վետոն օգտագործել, երբ իր դեմ ինչ-որ խնդիր է օգտագործվել: Միգուցե եղել են դեպքեր, բայց  քանի որ դրա մասին չեն հայտնում, մենք էլ այդքան տեղյակ չենք, վստահ չենք, այդ հպարտությունը չենք կարողանում ապրել և սկսում ենք մտածել, որ մեզնից ոչ մի բան կախված չէ: Այսինքն, այնուամենայնիվ, մենք հիմա դիվանագիտական էական փոփոխության սպասում ենք այս նշանակմամբ: Գալիս է այդ մարդուց, ով այնտեղ կլինի: Գալու է այդ մարդու տեսակից և իր դիվանագիտական հմտություններից՝ կկարողանա ինքը մնացածներին համոզել, որ հայկական շահի այս կետը շատ կարևոր է բոլորի համար, ուրեմն որևէ դրական բան կլինի: Այդ պաշտոնը ավելի հնչողական էլեմենտներ կարող է ապահովել, օրինակ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարտադիր մասնակցի Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին և դրանք հնչեղություն կստանան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուների թվում մամուլ շրջանառում է Յուրի Խաչտուրովի անունը: Ձեզ համար նա ընդունելի՞ թեկնածու է: Ինձ համար այդ կառույցում արհեստական լինելու համար որևէ մեկ այլ իմաստով ինչ-որ մեկի ներկայությունը, լինելու խնդիրը ուղղակի քննարկման հարց չէ: Ես Խաչատուրովին դիվանագետ չեմ ճանաչում: Ես համարում եմ, որ այնտեղ պետք է լինի այնքան հզոր դիվանագետ, որը կկարողանա հայկական շահերը անցկացնել: Կներեք, Խաչատուրովին մինչև հիմա դիվաանագիական որևէ իր ունակությունների մեջ չեմ կարողացել նկատել կամ չեմ լսել դրա մասին: Դրա համար չեմ էլ կարող գնահատական տալ:  Մենք մեր ներկայիս ՊՆ-ին էլ որպես զինվորական չենք ճանաչել, բայց փաստացի Վիգեն Սարգսյանը նշանակվեց այդ պաշտոնում: Մենք  քաղաքացիական վերահսկողության ինստիտուտով և քաղաքացիական նախարարներ ունեցած պոստ-սովետական երկրներում առաջատարներից մեկը կհամարվենք: Ո՛չ Վազգեն Սարգսյանն է եղել պրոֆեսիոնալ զինվորական՝ ֆիդայական շարժումից է եկել, ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ Վիգեն Սարգսյանը: Այնպես որ, պետք չէ զարմանալ: Հակառակը՝ քաղաքակիրթ աշխարհը համարում է, որ պաշտպանության նախարարը նույնպես քաղաքական դեմք է, այլ ոչ թե ռազմական: Այստեղ հարցն այլ  դաշտում է՝ ունենալո՞ւ է Վիգեն Սարգսյանը ոչ միայն ցանկություն փոփոխությունների հասնելու, այլ քաղաքական այն կամքը , որտեղ համապաստախան համակարգային փոփոխությունները կբերի այդ ինստիտուտին և դրանով կնպաստի դրականին: -Եվ ի՞նչ ակնկալիքներ ունեք հիմա Դուք նրանից: Ի՞նչ նոր շունչ պետք է բերի նա համակարգին: Ակնկալիքներս գալիս են  այն օրից, երբ  վարչապետ նշանակեցին և ասվեց, որ մենք գնում ենք համակարգային փոփոխությունների, բայց ամեն օր այն ժամանակվա շունչը կա: Եթե Վիգեն Սարգսյանը այս դաշտում  իսկապես աշխատի օր ու գիշեր՝ լինելով բաց, բոլոր տեսակետները լսելով և մի քիչ աշխատելով դուրս համակարգային մտածողությունից, ինչ-որ հաջողություններ կլինեն, ոչ՝ կշարունակվեն նույն մեխանիզմները: Չմոռանանք մի բան՝ երբ մարդիկ ասում են՝ նա զինվորական չի եղել, մեր իրականության  մեջ վերցրված բոլոր կողմերից շատ ներկայացուցիչների ճանապարհը կամ հնարավորությունը մտնել Սերժ Սարգսյանի կաբինետ եղել է Վիգեն Սարգսյանի կաբինետով: Այնպես չէ, որ գեներալները, շատ  մարդիկ իրեն չեն ճանաչում, այնպես չէ, որ ինքը այդ շատ մարդկանց հատուկ հրահանգներ կամ մեսիջներ չի փոխանցել: Բացի դրանից, ժամանակին աշխատել է նույն Սերժ Սարգսյանի օգնականը, երբ վերջինս եղել է ՊՆ, նախարարության համակարգի մեջ էլ իրեն ճանաչում են: Բայց այս ամենը մի կողմ՝ գալիս է այն խնդիրը, թե ինչ փոփոխություններ են լինելու, անցնում ազգ-բանակ: Քայլերը արվելո՞ւ են: Առաջին քայլերը անելու համար պետք է հասկանալ, որ ազգի մոտ պետք է վստահությունը դեպի բանակը բարձրացնել: Վստահությունը բարձրացվում է այն ժամանակ, երբ մարդիկ տեսնում են. որ փոփոխություններ են գալիս և հատկապես այն տարածված անպատժելիության մթնոլորտը, որը, ցավոք սրտի, տիրել է, վերանում է: Անպատժելիության մթլնոլորտի վերանալը ես տեսնում եմ, երբ մեղավորները սկսում են կրել պատիժեր: Երբ կտեսնենք, որ գործերը քննվում են, երբ իսկապես մեղավորները պատժում են, երբ չեն ասում՝ դե գիտեք մի բանը հինգ տարի առաջ էր, երբ կտեսնենք, որ այս ամենը իսկապես սկում է աշխատել, վստահ եմ, որ շատերը կօգնեն, կօժանդակեն, եթե ոչ՝ ամեն ինչ իր ձևով գնալով՝ մի տաս հոգու կհանեն, մի քսան հոգու կփոխեն: Դա համաարգայինն փոփոխություն չէ, իմ կարծիքով Նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի անունը հիմա շրջանառվում է ընդդիմադիր դաշտ մտնելու համատեքստում: Ես կասեի դա հայկական մամուլային մշակույթի խնդիր է. երբ մեկին պաշտոնից հանում են, ասում են՝ ինքը ընդդիմության մեջ  է հայտնվելու: Բայց ընտրությունը միշտ լինելու է այդ մարդունը: Դուք տեսնո՞ւմ եք Օհանյանին ընդդիմադիր դաշտում: -Խնդիրն այն չէ, որ ես տեսնեմ, թե ոչ: Առաջինը իր ցանկությունը պիտի լինի զբաղվել քաղաքականությամբ:  Եթե վաղը Սեյրան Օհանյանը գնա, մի վերլուծական կենտրոն ստեղծի և մի տեսակետ ասի, որը տարբերվելու  է ուրիշներից, դա ներկայացնելու ենք ընդիդմությո՞ւն:Այդպես  որ նայենք՝ մեր վերլուծական-հետազոտական կենտրոնները միշտ են այլընտրանքային մոդելներ առաջարկել:  Չգիտեմ՝ այդ  մարդը ինչով է զբաղվելու, ճիշտ կլինի ինքը ասի դրա մասին և թույլ չտա, որ դառնա այնպես, որ ով առավոտյան շուտ արթնանում է, իր սուրճի բաժակը խմում է՝ մեկ էլ ինչ-որ պաշտոն է ասում:   Կարինա Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am