Ինչու Պուտինը Հայաստանից մեկնեց Գոա
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդում է,որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցից հետո ժամանել է հնդկական Գոա նահանգ, որտեղ կմասնակցի հոկտեմբերի 15-16-ին կայանալիք BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթաժողովին, BRICS երկրների առաջնորդները կքննարկեն միջազգային օրակարգի հարցերը։ Գագաթաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել Գոայի հռչակագիրը և Գործողությունների պլան, որոնք կորոշեն փոխգործակցության առաջնահերթությունները, ինչպես նաև այլ կարևոր փաստաթղթեր՝ տնտեսական, ֆինանսական և մարդասիրական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
