«Կիսատ եփած ճաշը լավ չի, որ հրամցվի». Հրայր Թովմասյան /տեսանյութ/

«Ընտրական օրենսգրքի նախագիծը հաջորդ շաբաթ որոշակի հրապարակայնություն կստանա»,-երեկ Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերն այդպես էլ չմասնակցեցին քննարկումներին, Թովմասյանը պատասխանեց. «Ասում են` կիսատ եփած ճաշը լավ չի, որ հրամցվի, կա խնդիր, պետք է հասկանալ այդ ամբողջ պրոցեսները, իրացնել Սահմանադրությունը, որից հետո քաղաքական ուժերի հետ քննարկումներ կլինեն»: Հարցին, թե ՀԱԿ-ը մի շարք առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես, ընտրական պրոցեսի լիարժեք վերահսկման համար առաջարկում է ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ, արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է ականջալուր լինել և ընդունել ընդդիմության կետերը, Թովմասյանն ընդգծեց, թե չի ցանկանում առանձին անդրադառնալ առաջարկներին, սակայն ընտրական պրոցեսի վերահսկման մեխանիզմներն էլ ավելի են բարձրանալու: «Որոշակի տեխնիկական հագեցվածություն կլինի հենց վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից: Հիմա, թե որ տարբերակը կլինի, չեմ կարող ասել: Մեծ մասը կախված է նրանից, թե այդ համակարգերի ձեռքբերման առումով մենք որքան աջակցություն կստանանք և նաև, թե որքան վստահություն կլինի այդ համակարգերի նկատմամբ: Կա նաև հակառակ պատկերը, որ տեխնիկական միջոցների ներգրավվածությունը կարող է վստահությունը գցել»,- նշեց  Թովմասյանը: Հրայր Թովմասյանի խոսքով՝  այս պահին դիտարկվում են ինտերնետի միջոցով քվեարկելուց մինչև անձն իդենտիֆիկացնելու համակարգերի միջոցով ընտրական պրոցեսը վերահսկելու մեխանիզմները: Կոնկրետ, որ տարբերակը կընտրվի, ԱԺ աշխատակազմի ղեկավարը  չի կարող ասել: Ինչ վերաբերվում է ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակելուն, Թովմասյանն ընդգծեց, թե կա Սահմանադրական դատարանի որոշում, որն արգելում է դրա հրապարակումը: «Այն երկրները, որոնք գնացել են այդ ճանապարհով, բախվել են այլ խնդրի, երբ որ քվեարկության չմասնակցածներն են որոշակի հետապնդումների ենթարկվել: Ուստի` որոշ ստանդարտներով քվեարկությանը մասնակցելը ևս համարվում է գաղտնի»: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am