«Որքան էլ պարադոքսալ՝ Հայաստանում նախարար դառնալն այլևս «հաճելի ու օգտակար» չի համարվում, ոչ ոք չի ցանկանում կամիկաձե դառնալ՝ «կոպեկ» չաշխատել, սակայն կրել մեծ լուծ ու պատասխանատվություն։ Պարզվում է՝ ոչ միայն ՊԵԿ նոր ղեկավարն է դժկամությամբ «եկել» պաշտոնավարման, որովհետև մինչ այժմ ինքն էր նեղվում ՊԵԿ-ի պահանջած կանխավճարներից, իսկ հիմա ոչ միայն ինքը պետք է կանխավճար պահանջի, այլև տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը, որի «պորտալարը» մինչև վերջ դեռ չի կտրվել «Պեռնո Ռիկարից»։
Եղել են անգամ դեպքեր, երբ առաջարկը մերժվել է։ Մեր տեղեկություններով՝ քաղաքաշինության կոմիտեի ստեղծումն ուշացավ, որովհետև առաջարկ էր եղել «էլիտ գրուպի» ղեկավար, երևանյան էլիտար շինարարության «հայր», ֆիզմաթգիտությունների թեկնածու Արմեն Մկոյանին՝ ղեկավարելու այդ կոմիտեն, սակայն վերջինս մերժել էր՝ գտնելով, որ իր տեղը չէ։ Ստիպված՝ ընտրությունը կրկին կանգ է առել Նարեկ Սարգսյանի վրա։ Նույնը և գյուղնախարարի դեպքում, սկզբում բոլորովին այլ թեկնածու է քննարկվել, որը մերժել է, ստիպված՝ կանգնել են Առաքելյանի թեկնածության վրա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը