Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ անհրաժեշտ է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ՆԱՏՕ-ին կստիպեն ճանաչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում Բելառուսի նախագահն ընդգծեց՝ եթե իրենք խնդրեն, որպեսզի ՆԱՏՕ-ն ճանաչի ՀԱՊԿ-ն, ՆԱՏՕ-ն այդ քայլին երբեք չի գնա: «Մենք պետք է այնպես գործենք, որպեսզի ստիպենք նր անց ճանաչել մեր կազմակերպությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ ձևավորել զինվորականների և այլ ոլորտների մասնագետների խումբ: «Մենք կներգրավենք մասնագետներ առաջին հերթին Ռուսաստանից և մյուս երկրներից: Հարկավոր է ձևավորել լավ հեռանկարներ, որպեսզի մեր կազմակերպությունը լուրջ մակարդակի դուրս գա, որպեսզի նրանից ոչ թե վախենան, այլ հարգեն, և որպեսզի մենք որևէ մեկին չհամոզենք ճանաչել մեզ»,- ասաց Լուկաշենկոն:
Նա հավելեց, որ ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնահերթությունները մանրակրկիտ կերպով կմշակվեն և կներկայացվեն կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը