Դոնբասում նոր պատերազմ է սկսվել
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազերը հարավային ուղղությունում կասեցրել է ուկրաինացի ուժայինների ձեռնարկած գործողությունը, տեղեկացնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ ուկրաինական գումարտակը նահանջել է ելման դիրքեր՝ տալով մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ: «Այս պահին ուկրաինական զինուժի կորուստը կազմում է 10 սպանված, վիրավորներ, մեկ հետևակի մարտական մեքենա, ռազմամթերքով մեկ բեռնատար»,- գործակալությանը հայտնել է ԴԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
