Եղբայրը հոր կտակած կացնով կացնահարել է եղբոր ձեռքը

Ժամանակը գրում է.Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Ղ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Կարենը 2015 թվականի սեպտեմբերի 13-ի առավոտյան, ժամը 9-ին  գնացել է իր հարազատ եղբոր՝ Կամոյի տուն, վիճել է նրա հետ հայրական գույքի բաժանման հարցով, պահանջել է վերադարձնել նախորդ օրը իր տանից Կամոյի վերցրած կացինը: Կամոն նախասրահում կացինը փոխանցել է Կարենին, նա էլ վերցրել, կացնով հարվածել է եղբոր ձեռքին և հեռացել է: Կամոյի առողջությանը պատճառվել է թեթև վնաս: Կարենին մեղադրանք է առաջադրվել տուժած եղբոր առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով: Տուժողը հայտնել է, որ բավական ժամանակ է՝ եղբոր հետ լարված հարաբերությունների մեջ է՝ հոր կողմից գրված կտակի պատճառով: Հայրը թուղթ է գրել, թե ունեցվածքից ինչն է պատկանում իրեն: Ինքն էլ մի քանի անգամ գնացել է եղբոր տուն՝ իր հասանելիքը վերցնելու: Վիճել է եղբոր հետ, ասել է, թե նման վերաբերմունքի պայմաններում ինքը բաժանվում է, առանձին է ապրելու: Թուղթը գրելուց հետո հայրը մեկնել է Ռուսաստան, ինքը գնացել է իր հասանելիքը վերցնելու: Վերցրած իրերի մեջ է եղել նաև կացինը, որը հայրը իրեն էր տվել՝ ըստ ցուցակի: Կարենը եկել ու կացինը հետ է ուզել: Կացինը այդ ժամանակ հացատանն էր, կինը գնացել ու բերել է իր խնդրանքով, տվել է իրեն, ինքն էլ տվել է Կարենին: Տվել ու ասել է, որ նա հեռանա: Իրենք գոռգոռացել են, Կարենը կացնով խփել է իր ձախ ձեռքին ու հեռացել է: Իր ձեռքը վնասվել է, արյուն է եկել, կինն առաջին օգնություն է ցույց տվել: Ինքը մեքենան գործի է գցել ու գնացել է եղբոր հետևից, բայց կինը զանգել ու հետ է կանչել՝ ասելով, թե ոստիկանության բաժնից մարդիկ են եկել… Տուժողի կինը հայտնել է, թե ամբաստանյալն իր տագրն է, իրենք նրա հետ վատ հարաբերությունների մեջ են: Պատճառը տան  բաժանման հետ կապված անախորժություններն են: Սկեսրայրը այն ինչ իրենց պիտի տար՝ չի տվել. Աբովյանում տուն պիտի գրանցեր իրենց անունով՝ չի գրանցել: Կռիվն ընկել է երկու եղբայրների մեջ: Իրենք նույն գյուղում են, բայց առանձին են ապրում: Սկեսրայրը վիճել է իր ամուսնու հետ ու տանից դուրս է արել այն ժամանակ, երբ իրենք պատրաստ չէին առանձնանալու: Սկեսրայրը իրենց տուն չի տվել, մի քանի մանր-մունր բան է գրել, որ տան իրենց: Ամուսինն էլ գնացել է իրենց հասանելիքը բերելու: Նրա եղբայրը չի տվել, ասել է՝ ոչինչ չի տալու: Այդ պատճառով, ըստ տուժողի կնոջ՝ իրենց վիճակը «անորոշ է», բնակության հարցը՝ «օդի մեջ՝ չլուծված»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում  

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am