Լավրովը Հայաստանին գնահատեց գերազանց
Նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, ինչպե՞ս է գնահատում Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ասաց,որ բարձր է գանահատում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: «Ամենագերազանց ձևակերպու;մներով: Հայաստանն ապահովում էր գերազանց նախագահություն ՀԱՊԿ-ում: Այստեղ ընթացող գագաթաժողովը, որը մոտակա ժամերին կավարտվի, շատ հագեցած է հստակ որոշումների առումով:Այն իր մեջ ներառում է մեր գործընկերության հիմնական ուղղությունները՝ հավաքական անվտանգության ապահովման համատեքստում»,- եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը:
