Կրկին Հալեպի խնդրի մասին
«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է,որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել է Սիրիայի Հալեպ քաղաքի վերաբերյալ բանաձևի նոր նախագծի քննարկումը: Լուրը գրում է՝ նշելով, որ Նոր Զելանդիայի ՄԱԿ-ին առնթեր մշտական ներկայացուցիչ Ջերարդ վան Բոհեմենը հայտնել է, որ փաստաթուղթը տարածվել է ԱԽ-ի անդամ 15 երկրների շրջանում, և դրա շուրջ արդեն բանակցություններ են սկսվել:Նշենք,որ բանաձևը նախապատրաստել է Նոր Զելանդիան և նախատեսում է բնակավայրից զինյալների դուրսբերում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի նախաձեռնությանը համապատասխան: Ջերարդ վան Բոհեմենի խոսքով՝ քննարկումների առաջին արդյունքները «հուսադրող են».«Բայց առայժմ մենք այնքան Էլ լավատեսորեն չենք տրամադված: Պետք է վստահ լինենք, որ բանաձևի ընդունումն իրոք ինչ-որ բան կփոխի»: Նա չի նշել բանաձևի նախագծի շուրջ քվեարկության անցկացման ժամկետը:
