Բեսլանից Երևան ժամանող օդանավում են 27 ՀՀ քաղաքացի, զոհված մեկ քաղաքացու աճյուն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նոր տվյալներ է հաղորդել Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի տուժածների մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին փոխանցված հաղորդագրության մեջ նշված է. «Ի լրումն նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ Մոսկվայի ժամանակով ժամը 16.55-ի սահմաններում Բեսլանից Երևան է մեկնել ՌԴ ԱԻՆ օդանավը: Օդանավում գտնվում է 27 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև վթարի արդյունքում  զոհված մեկ քաղաքացու դին և այն ուղեկցող երկու անձինք»: Ներկայացնում են նաև ՌԴ-ում  ՀՀ դեսպանությանը ավելի վաղ հայտնած տեղեկությունները։ «Մերձմոսկովյան «Ռամենսկի» օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավն մեկնել է Բեսլան՝ Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի ուղևորներին և վթարի հետևանքով տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով: Նախատեսվում է, որ օդանավը Բեսլանում վայրէջք կկատարի մոսկովյան ժամանակով ժամը 14.00-ի սահմաններում: Ներկա պահին Բեսլանի մշակույթի տանը կազմակերպված ժամանակավոր կացության վայրում գտնվում է 26 քաղաքացի: Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ: ------- ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալներով՝ զոհված անձանցից երեքը հանդիսանում են ՌԴ քաղաքացի, երկուսը՝ ՀՀ քաղաքացի: Լունոնյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի Պողոսյան Յու.Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի Մամչենկո  Ս.Ս. – ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով: Հայտնում ենք, որ ս/թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած խոշոր վթարի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ն՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և առաջարկելով իր օժանդակությունը:

Ի լրումն նախորդ հաղորդագրության՝  հայտնում ենք, որ ինը տուժած քաղաքացիներից երեքը գտնվում են ք.Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում, երկու քաղաքացի՝ Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում, չորս երեխա՝ Վլադիկավկազի հանրապետական մանկական կլինիկական բուժհաստատությունում:
Նշենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը ուղևորվել է մերձմոսկովյան “Ռամենսկի” օդակայան՝ ՌԴ ԱԻՆ օդանավով Բեսլան մեկնելու նպատակով: Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ»: ----------- ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա  ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբից ստացված տեղեկության համաձայն, այս պահի դրությամբ հիվանդանոցում գտնվում է 9 տուժած, որոնցից 5-ը ՀՀ, իսկ 4-ը՝ ՌԴ քաղաքացի: Հիվանդանոցում գտնվողների թվում է նաև 9 տարեկան երեխա: Ըստ դեսպանության տվյալների՝ մոսկովյան ժամանակով ժամը 11.00-ի  սահմաններում Մերձմոսկովյան Ռամենսկի օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավը կմեկնի Բեսլան՝ տեղում գտնվող քաղաքացիներին և տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով: ------------ Ըստ ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունից ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրված նախնական տեղեկությունների համաձայն, ս/թ. հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է: Ներկայում 27 ուղևոր գտնվում է ք.Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում, որոնցից չորսը՝ երեխա: Տուժած մանկահասակ երեխաներից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժին: Այս պահի դրությամբ 13 քաղաքացի գտնվում է ք.Բեսլանի մշակութային կենտրոնի տարածքում ստեղծված ժամանակավոր կացության վայրում: Քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով: Ավտոբուսի 5 ուղևոր այլ տրանսպորտային միջոցով շարունակել է ճանապարհը: ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիայի ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ տեղում անհրաժեշտ աշխատանքների համակարգման նպատակով: Ներկայում քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները: Դեպքի վայրում է նաև Դոնի-Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: Այս պահի դրությամբ տուժած և զոհված ուղևորների ցուցակներն ու քաղաքացիությունը ճշտվում են: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և դեսպանությանը կից ՀՀ իրավապահ մարմինների լիազոր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության համապատասխան մարմինների հետ՝ անհրաժեշտ աշխատանքների համակարգման և ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am