Մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. լուսանկարներ

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի սեղմ կազմով նիստը՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնի, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նիստը վարում է Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին և նշելով, որ այսօր փաստացիորեն ամփոփվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս երևանյան գագաթնաժողովի հաջող անցկացմանը: «Մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր համատեղ աշխատանքը լինի բովանդակալից և արդյունավետ, լինի Կազմակերպությունում մեր երկրների փոխգործակցության օգտին և, ընդհանուր առմամբ, նպաստի ՀԱՊԿ զարգացմանը:

Այսօր ակնկալվում է մեր կողմից ավելի վաղ ընդունված պայմանավորվածությունների հետ կապված հարցերի բավականաչափ լայն շրջանակի քննարկում: Ակնկալվում է մի շարք փաստաթղթերի քննարկում, որոնց ընդունումը կսահմանի մոտակա ապագայում մեր զարգացման ուղենիշները: Վստահ եմ, որ կառուցողական տրամադրվածությունն ու փոխադարձ աջակցության ավանդույթները կուղեկցեն մեզ նաև այս նստաշրջանի ընթացքում, թույլ կտան օպերատիվ կերպով համաձայնեցնել և ընդունել նոր կարևոր որոշումներ: Այսօրվա միջոցառման ընդունող կողմի իրավունքով ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում: Բարի գալուստ Երևան»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է ՀՀ Նախագահը: Սեղմ կազմով բանակցություններին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am