Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահները ժամանել են ՀՀ նախագահական նստավայր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներին ՀՀ նախագահական նստավայրում դիմավորեց Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը համատեղ կլուսանկարվեն, որից հետո կմեկնարկի ՀԱՊԿ ղեկավարների՝ նեղ կազմով քննարկումը, իսկ այնուհետև՝ ՀԱՊԿ խորհրդի նիստն՝ ընդլայնված կազմով: Նիստի ավարտից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան: ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը