Մեջլիսի հայ պատգամավոր. 150 տարի առաջ են հայերը Թուրքիայում սահմանդրություն մշակել

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում կներկայացնի իր կուսակցությունը: Թեմայի վերաբերյալ Թուրքիայի հայկական «Ակոս» թերթին հարցազրույց տված Փայլանը նշել է, որ սահմանադրական քննարկումներից առաջ նախ պետք է դադարեցնել երկրում անվերջ շարունակվող զինված բախումները: «Պետք է վերջ տալ այս մթնոլորտին: Սպանությունների և բախումների մթնոլորտում հնարավոր չէ սահմանադրություն ստեղծել: Պետք է միջոցներ ձեռնարկել՝ մեծացնելու այն հավատը, որ հնարավոր է ստեղծել ոչ թե միահեծան, այլ ժողովրդավարական սահմանադրություն»: Հայ պատգամավորը նշել է, որ իրենք պատրաստ են լսել, դիտարկել իշխանության առաջարկած պետության կառավարման (նախագահական) մոդելը ու նաև սեփական առաջարկներն անել: Սակայն առաջարկվող նախագահական մոդելն ընդունելի չեն համարում: «Չենք կարծում, թե Թայիփ Էրդողանի առաջարկած նախագահական մոդելը ժողովրդավարական է: Մենք այն համոզմանն ենք, որ դա բռնապետական մոդել է: Մեր չափանիշը ժողովրդավրությունն է: Մենք ուզում ենք, որ հասարակության բոլոր խավերը, նրանց իրավունքները, արդարադատությունը պաշտպանված լինեն»: Անդրադառնալով նաև հայկական հարցին՝ Փայլանն ընդգծել է, որ հայերը նաև 150 տարի առաջ են այդ երկրում ժողովրդավարության համար պայքար մղել, մի շարք հայ պատգամավորներ ստեղծել ու առաջարկել են սահմանադրության իրենց նախագիծը: «Բայց այն ժամանակ իշխող մեկ այլ ֆաշիստական մոտեցման պատճառով բոլոր այդ առաջարկներն անտեսվեցին, հասարակությունը բևեռացվեց: Մենք մեծ ողբերություն ապրեցինք»,- նշել է Փայլանը: Պատգամավորը հավելել է, որ որպես հայ ամեն ջանք թափելու է՝ հայերի պահանջները մեջլիսում հստակ ներկայացնելու և հասարակության բոլոր խավերի համար շահավետ, ժողովրդավարական սահմանադրության ստեղծումն ապահովելու համար: Աղբյուր` Ermenihaber

դիտվել է 73 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am