Երևանում ԼՂ թեմայով քննարկում չի լինելու. Պեսկով
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ քննարկում չի լինելու. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ Նախագահի նստավայր են ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների նախագահները` մասնակցելու Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
