Դաշնակցությունը կպահի իր մարզպետներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցերին։
«Ես կարծում եմ՝ ցնցող ոչինչ տեղի չի ունեցել, երբ որ մարզպետը չի բռնացել, չի ճնշել դպրոցի տնօրեններին, համայնքապետերին, որպեսզի իր կուսակցությունը ձայն ունենա, սրա համար մենք պիտի ուրախանանք»,-մանրամասնեց նա։
Շրջանառվում է, որ դաշնակցական մարզպետներից հարվածի տակ է հատկապես Շիրակի մարզպետը ՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պայմանավորված։ Դավիթ Լոքյանը նշեց, որ ընտրությունն իրենց համար գնահատման համար չափորոշիչ չէ։
«Իր աշխատանքի ընթացքում կունենա թերություններ, ես անձամբ կնախաձեռնեմ այդ խնդիրների քննարկումը»,-ընդգծեց նախարարը։
Լոքյանը նաև մանրամասնեց, որ դեռևս վարչապետի, Նախագահի հետ այլ մարզպետների փոփոխության հարցեր չեն քննարկվել, բայց փոփոխությունները չեն բացառվում։
«Աշխարհում ոչինչ անփոփոխ չէ, դա բնության ընդհանուր օրենքն է»,-նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը