Թրամփը 2 տոկոսով առաջ է Քլինթոնից
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջ է անցել իր մրցակցից՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնից ԱՄՆ-ում ընտրողների շրջանում աջակցության մակարդակով։ Նման եզրակացության է եկել Rasmussen սոցիոլոգիական ծառայությունը՝ ամփոփելով հերթական նախընտրական հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 10-12-ը 1500 ընտրողների շրջանում։ Թրամփին պատրաստ է աջակցել ամերիկացիների 43 տոկոսը, իսկ Քլինթոնին՝ 41 տոկոսը։
Համաձայն տարբեր պարբերականների կողմից անցկացված հարցումների համընդհանուր արդյունքների, որոնց հետևել է RCP պրոֆիլային ռեսուրսը, Քլինթոնը միջինը առաջ է Թրամփից 6.5 տոկոսով։
