«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալիկ Հարությունյանն արդեն սկսել է ճանաչողական այցերն ու հանդիպումները լրագրողական, հեռուստատեսային եւ քարոզչական պատասխանատուներին: Արգենտինայի նախկին դեսպանը, լրատվության քոչարյանական շրջանի գորշ կարդինալը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել այս տարիներին հայոց լրատվական անդաստանում, եւ արդյոք կկարողանա՞ ընտրությունների շեմին իր վերահսկողության տակ հավաքել այդ խայտաբղետ դաշտը: Մանավանդ որ ինտերնետ տիրույթը մեկընդմիշտ դուրս է հսկողությունից: Ի դեպ, մեր տեղեկություններով, նոր վարչապետի թիմին զգուշացվել է` լրատվական դաշտի հետ «չհարաբերվել», «մինչեւ տեսնեն, թե ոնց են կարգավորում «ձեռից գնացած» դաշտը, եւ ճշտվել բացառապես Ալիկի հետ»։ Ի դեպ, Հ1-ի 60-ամյակի միջոցառմանը նա ներկա չէր․ չէր ցանկացել դեռ չկայացած` ներկայանալ «համայնքին», որն այդ օրը շրջապատել էր նորանշանակ մշակույթի նախարար Ամիրյանին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը