Մասնակցում է նիստին
«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին, հայտնում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Երևանում մասնակցում է ՀԱՊԿ նիստին: «Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվում են սպառազինությունների ստանդարտացման, համատեղ զինվորական կադրերի նախապատրաստման շուրջ հարցերը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Կոնաշենկովը:
