Ընդգծեցին Դոնբասում հրադադարի կարևորությունը
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել է,որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համակարծիք են, որ անհրաժեշտ է կայունացնել հրադադարը Դոնբասում և շարունակել Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը: «Հեռախոսազրույցի գլխավոր թեման դարձել է Ուկրաինայի արևելքի իրադրությունը: Նախագահը և կանցլերը միասնական էին այն հարցում, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել հրադադարը կայունացնելու և Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված հետագա քայլերի համար»,- ասել է Զայբերտը:
