Քլինթոնի շտաբի պետի նամակագրության վեցերորդ մասն ըստ WikiLeaks-ի
WikiLeaks-ի թվիթերյան էջը հայտնում է,որ հրապարակվել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության վեցերորդ մասը,որը բաղկացած է երկու հազար հաղորդագրությունից: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ WikiLeaks-ը հրապարակել է Պոդեստայի հաղորդագրությունների առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը: Քլինթոնի ներկայացուցիչները մինչ այժմ ոչ հաստատել ոչ հերքել են հաղորդագրությունների վավերականությունը: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է Ջուլիան Ասանժի կազմակերպությունը մտադիր հրապարակել Պոդեստայի հաղորդագրություննեը:
