Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները, ովքեր պահանջում էին վերադարձնել դեռևս նախորդ տարվանից մթերված խաղողի գումարները:
Նրանց պնդմամբ՝ գործարանի տնօրենը վերցրել է բերքը, բայց արդեն մեկ տարի է, չի վճարել դրա դիմաց:
Խաղողագործները կառավարության շենքի դիմաց պահանջում էին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում:
Խաղողագործների աղմուկից նիստից հետո դուրս եկավ Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը:
«Խնդրում ենք մեր գումարները, ուրիշ ոչ մի բան: Մի՛ ստիպեք մենք գնանք հանցագործության, այսինքն գնամ ուրիշի հավի ձուն գողանամ, որ ուտեմ, ապրեմ: Եկել ենք մեր գումարի համար, խնդրում ենք Ձեր աջակցությունը, խնդրում ենք վարչապետը օգնի մեզ: Եթե հիմա մի հատ ձու գողանամ, կբռնեն կնստացնեն, յոթ տարի կտան անպայման ձվի համար, իսկ մեր գումարները…խնդրում ենք ձեր աջակցությունը »,-ասաց նախարարին խաղողագործներից մեկը:
Նախարարը իր հերթին նշեց, թե ինքը գյուղացիներին պարտք ունեցող ընկերություններին հորդորել է վճարել գումարները:
«Ասել եմ, որ գյուղացու փողը տվեք, իրավուքն չունեք, գյուղացին ուրիշ միջոց չունի ապրելու: Որպես նախարարություն, գործիք չոնեմ, որպեսզի իրեն ստիպեմ փողը տալ: Ունենք այլ գործիքներ, եթե չվճարեն շատ արագ, մենք կսկսենք ստուգումներ իրենց մոտ»,-ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարինա Սահակյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը