«Որդուս սպանել է գումարտակի հրամանատարը». Սևազգեստ մայր

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, զոհված զինվորների մայրերը հերթական անգամ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առաջ: Նրանց պահանջն անփոփոխ էր` բացահայտել իրենց որդիների սպանության գործերը: Զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը Hayeli.am-ի հետ զրույցում հայնտեց, որ այս տարվա հոկտեմբերի 30-ին կլրանա որդու մահվան 15 տարին: «2001 հոտեմբերի 30-ին արձակուրդից վերադարձի երկրորդ օրը երրորդ գումարտակի շտաբի պետի սենյակում ատրճանակի կրակոցով սպանել են որդուս: Ես քրեական գործով բոլոր ատյանները անցել եմ և վստահ եմ, քրեական գործով ապացույցներ էլ ունեմ, որ տղայիս սպանել է գումարտակի հրամանատարը արձակուրդից վերադարձին պահանջված 100 դոլարը չտանելու համար: Դատարանով չի պարզվել սպանություն կատարող անձը ով է, գործը հետ քննության է եկել, դրանից հետո՝ 2009թ. գործը կասեցրել են: Սկզբից ինձ ասում էին՝ ժամկետային զինծառայող Կարեն Սարգսյանն է սպանել զենքի հետ անզգույշ վարվելով, բայց դատավարության ժամանակ այդ տղային էլ արդարացրեցին, որովհետև ապացույցները չէր գնում նրա վրա: Բոլոր ապացույցները տանում էին, որ սպանութունը դիտավորություն է: Վերջում գործը կասեցրեցին, այդ տղան արդարացվեց, իսկ սպանություն կատարողը անձը անհայտ է»,-պատմեց Անահիտ Մկրտչյանը: Հարցին, թե որտեղից իրեն նման վստահություն, կինը պատասխանեց. «Իրենց սարքած քրեական գորխով 16 հատոր գլխին տիրապետում եմ, դրանից հետո 3 հատորին այդպես էլ չկարողացա տիրապետել, բայց, ըստ էության, ոիչնչ էլ չէին արել: Դատավարութան, դատաքննության ընթացքում այդ համոզմանը եկանք և ապացւոյցներ մենք ներկայացրել ենք: Այն ժամանակ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, 20 էջի վրա ապացույցներ փաստաբանի հետ ներկայացրեցինք, ոչ մի իրավական գնահատական չստացավ: Իմ քրեական գործը չորս դատախախազություններով պտտվել է, ցուցմունք ունեմ քրեական գործում, որ սպանությունը կատարել է գումարտակի հրամատար Մհեր Ստեփանյանը,բայց այդպես էլ նրան ձեռք չտվեցին: Պատճառաբանությունն այն է, որ սպանություն կատարող անձը անհայտ է, երբ սպանությունը կատարվել է է 9 քմ սենյակում՝ չորս հոգու ներկայությամբ»: Անահիտ Մկրտչյանը հայտնեց, որ որդին ծառայել է Վայքի զորամասում մոտ մեկ ու կես տարի: Մոր խոսքով՝ որդին միշտ խնդիր է ունեցել գումարտակի հրամանատարի հետ. «Նամակներ ունի գրված: Հիմնականում հեռախոսով էինք խոսում, բայց նամակներ էլ ունի, որտեղ մատնանշում էր, նույնիսկ ցույց էր տալիս, բացատրում էր, թե ոնց էր զինվորների օձիքից բռնում, պպզացնում, ատրճանակը լիցքավորում, պահում գլխներին, որ ստուգեր զինվորը վախենում է, թե չէ: Այդ նույն ձեռագրով սպանել է տղայիս: Մոտեցել է, ասել՝ ինչի՞ չես բերել գումարը, որ գնացել ես արձակուրդ, օձիքից բռնել, կռացրել է, վերևից ներքեև կրակել է, բայց մարդիկ, չգիտես ինչու, հովանավորում էին այդ մարդասպանին: Բառեր չեմ գտնում, որ ասեմ: Երևի ես եմ ,որ դիմանում եմ այդ ամեն ինչին»: Մայրը հայտնեց նաև, որ գործը 2009թ.-ից կասեցված փուլում է:   Կարինա Սահակյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am