«Իրավունք»-ը գրում է. «Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո հանձնարարեց նախարարներին վերանայել իրենց ոլորտը և կրճատումներ անել։ Բնականաբար, Պաշտպանության նախարարությունը բացառություն չէր կարող լինել։ Որքան էլ հանձնարարականը օբյեկտիվ է, այնուամենայնիվ, մարդկային առումով՝ մի փոքր դժվար։ Մի գրչի հարվածով որոշել տասնյակ աշխատակիցների գործազուրկ թողնելու քայլը՝ հայկական մտածողության նախարարների սրտով այդքան էլ չէ։ «Իրավունքի» տեղեկություններով՝ կրճատումների ծանր բեռը բաժին է ընկել Սեյրան Օհանյանին։ 50 տարեկան մոտ 100 աշխատակից է կրճատվել Պաշտպանության նախարարությունում։ Մեր տեղեկություններով՝ աշխատակիցները նեղացած են նախկին շեֆից ( որն էլ իր հերթին է նեղացել իշխանությունից), քանի որ Օհանյանը, որին տեղեկացրել էին չվերանշանակվելու մասին, կարող էր օպտիմալացման հրամանի ստորագրումը ձգել և թողնել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը