«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխող հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկում են, թե հնարավոր է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ինչ-որ երկրում դեսպան նշանակեն, հատկապես, որ նման պրակտիկա հայկական իրականության մեջ արդեն կա։
Հիշեցնենք, երբ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, նա նշանակվեց ԱՄՆ– ում Հայաստանի դեսպան։ Այն ժամանակ կարծիք կար, որ դա արվեց նաեւ այն պատճառով, որպեսզի Տիգրան Սարգսյանը Հայաստանում չլինի եւ իր ներկայությամբ չխանգարի Հովիկ Աբրահամյանին։Հիմա, որոշ տեղեկությունների համաձայն իշխանական վերնախավում քննարկում է, որ Հովիկ Աբրահամյանին նույն պատճառներով Կարեն Կարապետյանին չխանգարելու համար, որեւէ հարմար երկիր դեսպան ուղարկեն։
«Տիգրան Սարգսյանի ունակություններն ու հնարավորությունները այն ժամանակ մեզ շատ անհրաժեշտ էին ԱՄՆ-ում։ Իսկ Հովիկ Աբրահամյանն առայժմ հանգստանում է, եւ նրա հետագա աշխատանքի վերաբերյալ դեռ որեւէ քննարկում չի եղել»,– շրջանառվող տեղեկություններն այսպես մեկնաբանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը