«Ուղղակի հարց այդ քննիչ, դատախազ կոչեցյալներին». Արթուր Սաքունց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձոր համայնքի ավագանու անդամ Արկադի Փելեշյանին՝ հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին ծեծելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով առաջադրված մեղադրանքին գրել է. «Ուղղակի հարց այդ քննիչ, դատախազ կոչեցյալներին. մտնեն ձեր տուն, խմբով, առնվազն 15 հոգով, կնոջդ, անչափահաս թոռնուհուդ, հավատակից մարդկանց ներկայությամբ տանեն առանձին սենյակ 12-15 րոպե ենթարկեն ծեծի։ Փորձես փախչել, ազատվել այդ բռնությունից, չթողնեն, հետ մղեն, ավելին՝ օգնության եկողներին էլ չթողնեն օգնության գալ, թոռնուհուդ նկատմամբ էլ սպառնալիք տեղան, թողնեն գնան ու 118 հոդվա՞ծ՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Եվ ոչ թե 119 հոդված՝ «Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝ 1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ, 3) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,

5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 6) առանձին դաժանությամբ, պատժվում են ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով»: Ինչպե՞ս անվանենք: Ուրեմն արժե, որ ձեր տներն էլ մտնեն և ձեզ էլ ենթարկեն նման ահավոր նվաստացման ու ֆիզիկական ու հոգեբանական բռնության, բայց հետո ծպտուն չհանեք ու սսկված կմնաք, եթե նման որակում տրվի ձեր նկատմամբ իրականացված հենց նույնաբնույթ գործողությանը: Հասկացա՞ք»։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am