«Ան-Նուսրա»-ն մերժել է ՄԱԿ-ի հատուկ առաջարկը
ՄԱԿ-ը «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը առաջարկել է արևելյան Հալեպից դուրս գալ, սակայն բացասական պատասխան է ստացել, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզին, հայտնում է RIA Novosti-ն: «Մենք կոչ արեցինք, և այդ առաջարկը հատուկ «Ան-Նուսրա»-ի համար էր: Եվ մենք ստացել ենք նրանց պատասխանը, որը բացասական է, ինչը զարմանալի չէ: Սակայն մենք ենթադրում ենք, որ այդ առաջարկությունը արձագանք է գտել որոշ վայրերում, և նրանք աշխատում են այն բանի վրա, որ դա իրականացվի, և մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա»,- ասել է նա:
