Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը չի հաստատում հրթիռների համատեղ արտադրություն սկսելու մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները:Նա այս մեկնաբանությունը տվեց լրագրողներին այսօր Երևանում բացված սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ:
«Ես չեմ տիրապետում նման տեղեկության: Կարող եմ միայն ասել, որ թևավոր հրթիռների արտադրությունը մի ուղղություն է, «Իսկանդերը»՝ բոլորովին այլ ուղղություն, չգիտեմ՝ ինչ կապ կա այստեղ, բայց ես տեղեկություն չունեմ»,- ասաց նա:
Երբ լրագրողը շեշտեց, որ այդ մասին ադրբեջանական կողմն է հայտարարում, Վոլինկինը պատասխանեց. «Գուցե ադրբեջանական կողմը ինչ-որ բան գիտի, բայց մենք տեղյակ չենք»:
Անցնելով Ղարաբաղյան հարցին՝ Վոլինկինը նշեց, թե չի լսել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի երեկվա հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանի Դաշնությունը կողմ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, բայց ավելացրեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում:
Դեսպանի խոսքով՝ Մինսկի խմբից բացի՝ որևէ այլ կառույց կամ պետություն չի կարող միջամտել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին. «Հարցը կլուծվի միայն Մինսկի խմբի շրջանակներում: Որքան ես գիտեմ՝ այս ամսվա վերջում համանախագահ երկրների ներկայացուցիչներն այցելելու են տարածաշրջան, մեկնելու են Ղարաբաղ, Երևան, Բաքու: Տեսնենք, թե ինչ կլինի»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը