Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան -Հանքավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ից դեպի Կռչալու հանդամաս տանող սարամիջյան ճանապարհին УАЗ մակնիշի ավտոմեքենան կողշրջվել է, ինչի հետևանքով կա զոհ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Ավետիկ Մադոյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված ավտոմեքենայի վարորդ, 56-ամյա Մանվել Պետրոսյանն էր, ով մահացել է մեքենայի կողաշրջման հետևանքով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյան տղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մ.Պետրոսյանը ոստիկանության նախկին աշխատակից էր, կոչումով՝ կապիտան և աշխատել էր ոստիկանության Հրազդանի բաժնում՝ որպես տեղամաասային տեսուչ: Ողբերգական դեպքից առաջ նա իր տղայի հետ է եղել սարում ու վերադառնալիս են եղել Հրազդան, երբ ինքը առջևից մեքենայով ընթանալիս է եղել, իսկ տղան ոտքով է իջնելիս եղել սարից: Վթարին ականատես լինելուց հետո տղան իջել է գյուղ և տեղեկությունը փոխանցել համապատասխան մարմիններին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը