Մենք չենք հարվածում հարսանիքների եւ սգո երթերի վրա.ռուս զինվորական
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է,որ Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է,որ Սիրիայում ռուսական ավիացիան կետային հարվածներ է հասցնում Հալեպից եւ բնակելի կառույցների գոտուց դուրս՝ նախապես ստուգված կետերի: «Ցանկանում եմ ընդգծել, որ ռուսական ավիացիան կետային մեկահատ հարվածներ է հասցնում նախապես ստուգված կետերին՝ Հալեպից եւ բնակելի կառույցների գոտուց դուրս: Մենք չենք հարվածում հարսանիքների եւ սգո երթերի վրա»,- ասել է նա: Գլխավոր շտաբի ներկայացուցիչը նշել է, որ յուրաքանչյուր հարված գրանցվում է օբյեկտիվ վերահսկողության միջոցներով եւ անօդաչու թռչող սարքերով:
