15 հազար մարդ`առևանգված ու անհետ կորած
RIA Novօsti-ին տված հարցազրույցում Սիրիայի ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարն ասել է, որ Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր անհետ կորած և առևանգված է համարվում ավելի քան 15 հազար մարդ։ «Ավելի քան 15 հազար առևանգվածներ և անհետացածներ։ Մեծ թվով մարդիկ պատանդ են պահվում «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման ձեռքերում:Հակամարտության սկզբից ավելի քան 10 հազար գրոհայիններ Սիրիայում վայր են դրել զենքն ու վերադարձել են խաղաղ կյանքի։ Նրանց մի մասը միացել է կառավարական բանակի շարքերին»,- հայտարարել է նախարարը։ Հիշեցնենք,որ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից։
