Թուրքիային փոխելու Սիրիայի միակ հույսը Ռուսաստանն է.Ասադ
Gazeta.ru- ի փոխանցմամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է , որ բարձր է գնահատում «Су-24»-ի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերկանգնումը: Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը սխալ չի գործում հավատալով և կրկին վստահելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին,Ասադն ասել է. «Ես այդ ամենին դրական եմ վերաբերվում: Սա նոր մտերմություն կբերի Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Թուրքիային փոխելու Սիրիայի միակ հույսը Ռուսաստանն է»:
