Հրաժարվել է հայտնել դեսպանի անունը
Իսրայելում Թուրքիայի դեսպանը նշանակվելու է 7-10 օրում,Թուրքական Dünya Bülteni- փոխանցմամբ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: Վերջինս հրաժարվել է հայտնել դեսպանի անունը և փոխարենը հայտնել է, որ Իսրայելում դեսպան նշանակելու գործընթացը մոտենում է ավարտին: Իսրայելն ու Թուրքիան փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն մեկ շաբաթվա ընթացքում, և այդ ժամանակ էլ պաշտոնապես կհայտարարվեն դեսպանների անունները,ընդգծել է խոսնակը:
