Պարտքի մեջ են. ելք են փնտրում
Ռուսաստանը չի կարող մշտապես ավելացնել պետական պարտքը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է gazeta.ru-ն:
«Դեֆիցիտի ֆինանսավորման մեխանիզմի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան… Հարկավոր է, անշուշտ, չափազանց զգույշ գործել: Մշտապես ապրել պարտքի մեջ, ինչպես որոշ պետություններ, մենք չենք կարող մեզ թույլ տալ»,- ասել է նա կառավարության անդամների հետ նիստին:
