Արամ Սարգսյանը Դալլաքյանի հրաժարականի և Օհանյանի հետ հնարավոր համագործակցության մասին

   ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականին, նշեց, որ  վերջինս շատ երկար դիմացավ՝ համբերությունը մի քիչ շատ էր: Hayeli.am-ը մի քանի հարց է ուղղել Արամ Սարգսյանին: -Պարոն Սարգսյան, Վիկտոր Դալլաքյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ եթե իր ելույթից հետո իրեն կամ իր ընտանիքի անդամներին բան պատահի, դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Ձեր դիտարկմամբ, այդքան վտանգավոր հայտարարություններ արե՞ց նա, ինչի՞ հետ եք կապում այդ հայտարարությունը: -Չեմ կարող ասել, որովհետև անձը ինքն է որոշում  այդ վտանգի չափը: Հավանաբար, ինքը ինչ-որ մտավխություն ունի կամ համապատասխան փորձ: Մի բանի մասին արդեն ասաց, որ, իսկապես, իր վրա հարձակում եղել է: Այնպես որ ինքն է այդ չափորոշիչը տեսնում՝ որտեղ է, ոնց է: Այդպես հաստատ ասել, որ այո՛, այդպես է կամ այդպես չէ, ես, իհարկե, չեմ կարող: Երեկ, այնուամենայնիվ, Դալլաքյանի հայտարարությունները մի խահ իրար խառնեցին քաղաքական դաշտը: Որո՞նք էին այն կարևոր մեսիջները, որ Դուք առանձնացրիք: Չեմ կարծում, որ դա խառնեց իրար: Նորություն է, ասացին, հիմա երկու օր հետո կմոռանան դրա մասին: Ես ընդամենը կարող եմ ասել, որ Վիկտորը հավանաբար պատճառ ունի, որպեսզի այսպիսի ելույթ ունենա: Միանշանակ, ես կարող եմ ասել, որ ինքը և՛ որպես քաղաքական գործիչ, և՛ որպես պատգամավոր, կայացած է: Իր հետ համամետել կարելի է շատ քիչ մարդկանց՝ որպես պատգամավորի: Եվ կորցնել նրան պառլամենտում, երբ նա մեծ ձգտում ուներ շարունակել աշխատել…հիմա այդ ամբողջ վերլուծությյունից հետո ինքը հավանաբար եկել է  այն եզրակացության, որ պետք է փոխել իրավիճակը: -Դալլաքյանի ասուլիսի մեծ մասը նվիրված էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին: Ինչպե՞ս եք Դուք գնահատում նրան հեռակա համակարտությունը,նրանք վաղեմի մրացակիցներ են: Ինչո՞ւ, ըստ Ձեզ,  հենց հիմա Մարուքյանին «սևացնելու» գործընթաց սկսվեց: -Ես կարծում եմ՝ դա ընդամենը պատրվակ էր ավելի շուտ, որովհետև իր որոշումն, իհարկե, կապված չէ Մարուքյանի հետ: Դա լրիվ այլ պատճառներ ունի, սա ուղղակի որպես, այսպես ասած, ֆոն պիտի ներկայացվեր, թե ինչն էր հիմնական պատճառը, որ իրենց մոտ այդպիսի հարաբարություններ են ձևավորվել: Ես ընդհանրպես չեմ սիրում մեկնաբանել մեկ ուրիշի գործողությունները՝ առավելևս, եթե ես նրա հիմնական դրդապատճառներին ծանոթ չեմ: Ինչքան էլ որ մենք Վիկտորի հետ բարեկամական հարաբերություններ ունենք, բայց վերջին տարիներին չենք շփվել: Այնպես որ, ինքը կասի հավանաբար: -Դալլաքյանի անունը հիմա կապվում է նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հետ համագործակցության… -Սեյրան Օհանյանը ինքը կասի: Սեյրան Օհանյանը ինքնաբավ անձնավորություն է: -Պատկերացնո՞ւմ եք Օհանյանին ընդդիմադիր դատում: -Ինչո՞ւ չէ: -Ի՞նչը պիտի ստիպի հիմա նրան ընդդիմադիր դաշտ մտնել: -Ընդդիմադիր ասելը այնպես չէ, որ ինքը պետք է դառնա ոխերիմ թշնամի: Ընդդիմադիը դա չի նշանակում, որ մենք թշնամին  ենք այս երկրի կամ որևէ քաղաքական ուժի: Մենք մեր դիրքորոշումն ունենք: Բայց Օհանյանի հանեցին պաշտոնից  և ստացվում է հիմա ինքը գնում է ընդդիմադիր դաշտ… -Ուրեմն ինքն էլ ինչ որ մի բանում անհամաձայն  է եղել: Երբ հրաժարվում է այս կամ այն պաշտոնից, որն իրեն առաջարկում են, կնշանակի համաձայն չէ այդ ամենին: Ուրեմն ինքն էլ ունի որոշում, արդեն ինքը կասի՝ կգնա՞ ինքը ընդդիմության, այսինքն ընդդիմանալու, ոչ թե անպայման կտրուկ  ընդդիմություն դառնալու: Ընդդիմանալու այս կամ այն տեսակետին, կամ գործողությանը: Կարինա Սահակյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am