Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանին հիշեցրեց, որ նախարարությունը պետք է ուսումնասիրեր, թե հարկային արտոնություններ ստացած ընկերությունները որքանով են կատարում իրենց պարտավորությունները, և թե ինչ հսկողական մեխանիզմներ կան:
Փոխնախարարը պատասխանեց, որ վարչապետի հանձնարարականից հետո աշխատում են ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության հետ և ունեն որոշման նախագծեր, որոնք գտնվում են քննարկման փուլում: «Երբ քննարկումները կավարտվեն լրամշակված տարբերակը կներկայացնենք Ձեզ»,- ասաց նա:
Վարչապետի հարցին՝ արդյոք վերահսկողական մեխանիզմներ սահմանելու համար անհրաժե՞շտ է կառավարության առանձին որոշում ընդունել, փոխնախարարն ասաց, որ իրենք հարցի լուծման երկու տարբերակ են առաջարկել: «Առաջինով առաջարկում ենք, որ վերահսկողական լիազորությունները կենտրոնական մեկ գերատեսչության ձեռքում, իսկ մյուսը՝ որ հայտերը ներկայացվեն կառավարության միջոցով»,- ասաց նա: «Մենք խոսում ենք նրա մասին, որ ընկերություններին արդեն հարկերից ազատեցինք, ո՞նց ենք հսկում՝ կատարե՞լ է, թե՞ չէ: Պարտավոր է այսքան աշխատատեղ ստեղծել, անո՞ւմ է. թե՞ չէ: Հետաձգված հարկը վճարո՞ւմ է, թե՞ չէ»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանն էլ հայտնեց, որ հարկային արտոնություն ստանալուց հետո ընկերությունը նամակով տեղեկացնում է իր կատարած աշխատանքի մասին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը