Կառավարության շենքի դիմաց այս հինգշաբթի սովորականից մարդաշատ էր: Վարչապետի հետ հանդիպում էին պահանջում բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թվում էին նաև 2001թ. Իրանում վթարված ինքնաթիռի անձնակազմի 5 անդամների ընտանիքները, ովքեր պահանջում էի օրենքով սահմանված ամսական գումարները:
Hayeli.am-ի հետ զրույցում զոհված օդաչու Սամվել Գրիգորյանի մայրը՝ Ջեմա Հովհաննիսյանը, պատմեց, որ մոտ ութ տարի է՝ իրենք օրենքով նախատեսված գումարը չեն կարողանում ստանալ:
«Միակ տղաս զոհվեց: Նշանակեցին կերակրողին կորցնելու նպաստ, մինչև 2008թ. բողքներով մի կերպ ստացել ենք գումարը, դրանից հետո ոչ մի բան չենք տացել: 2014թ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց, խոստացավ, որ մինչև 2015թ. մարտ ամիսը մեր հարցերը կլուծեն: Վեր կացավ, ձեռք մեկնեց և դրանից հետո չընդունեց, պատասխան չտվեց: Ընդունել է Արփինե Հովհաննիսյանը, որ պիտի բյուեջի մեջ մցնեն հարցը, գոնե ամսական աշխատավարձ ստանանք:Ասեցինք թող սառեցնեն, տարեկան մի անգամ մենակ ստանանք»,-պատմեց Ջեմա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զոհվածների հինգ ընտանիքները 8 տարի իրենք ոչ մի լումա չեն ստացել, ուզում են հանդիպել նոր վարչապետի հետ:
Կնոջ խոսքով, հիմա ընտանիքն ապրում է միայն իր թոշակով, ամուսինը ևս մահացել է:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Կարինա Սահակյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը