«Բացասական եմ գնահատում Սեյրան Օհանյանին նախարար չնշանակելը». Սամվել Բաբայան

Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադարձել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Յուրի Խաչատուրովի` ՀՀ ԶՈԻ-ից Անվտանգության խորհուրդ տեղափոխվելուն, Կարեն Կարապետյանի նշանակմանը, «Իսկանդեր» հրթիռներին: – Ըստ ռազմաքաղաքական ղեկավարության` առաջնագծում փոփոխություններ են եղել, խրամատներ են փորել, նոր սպառազինություններ են ձեռք բերվել վերջապես: – Էդ ինչ մետալալոմ ունեցել են, էդ մետալալոմն էլ մնում ա, էդ «Իսկանդեր-միսկանդեր», 14 թվին են բերել, էսօր են ցույց տալիս: Ուրիշ ինչ են բերել, կարա՞ք ասել:  -Եթե 14 թվականին բերել էին, ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ չկիրառվեց՝ ըստ Ձեզ: – Էդքան էլ «դուխ» պետք է ունենաս, որ դա օգտագործես: – Այսինքն, ըստ Ձեզ, եթե պատերազմը, Աստված մի արասցե, վերսկսվի, մերոնք «դուխ» չե՞ն ունենա այն օգտագործելու: – Հա, մի հատ խփեցիք Բաքու, 50 հատ էլ ինքն ուղարկում է Երևան, ի՞նչ ես անելու: Դրա համար,  առաջին հերթին, քեզ պետք է պաշտպանես, որ ինքը չկարողանա ուղարկի, որ նոր դու կարողանաս խփես։ Ես հենց դրա մասին էլ բացատրել եմ: Ցավոք, մեր իշխանությունը չհասկացավ: Քանի դեռ դու պաշտպանված չես, նման բաները իմաստ չունեն, որովհետև կրկնում եմ` Բաքու 5 շենք փլուզել ես, մի 5 էլ ինքը Երևան է փլուզել: – Իսկ Սեյրան Օհանյանին Պաշտպանության նախարար չնշանակելու հետ կապված ի՞նչ կասեք: – Բացասական եմ գնահատում: – Բայց եթե քննադատում եք ռազմական ոլորտում տիրող իրավիճակը, ապա  այն ժամանակ ինքն էր դրա պատասխանատուն, ՊՆ-ն ինքն էր ղեկավարում: – Կապ չունի` ով ա նախարարը, ես նախարարին կամ անձերին չէի քննադատում, ես ռազմավարությունից էի խոսում ու թե ինչ զենքերով պետք ա պաշտպանվենք: – Իսկ Խաչատուրովի՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբից հեռանալն ու Անվտանգության խորհուրդ գնա՞լը: – Որ Խաչատուրովին փոխել են, նորմալ եմ համարում: – Իսկ այն լուրերը, որ նոր մոդելով զինվորականները գնալու են Շտաբ, քաղաքացիական անձինք մնալու են ՊՆ-ում: Թե՞ կարծում եք, որ ՊՆ-ում պետք է մնան ռազմական կրթությամբ դեմքերը: -Ես կարծում եմ, որ ճարպակալված ուղեղները պետք է փոխվեն, վաղուց պետք է փոխվեին: Իսկ ռազմական կրթություն ունենալ-չունենալն այլ խնդիր է. նայած՝ պետությունն ինչ քաղաքականություն է վարել: -Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Սեյրան Օհանյանին ճարպակալված ուղեղ չէիք համարում: – Իհարկե՝ ոչ: -Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ ինքը պաշտոնանկ արվեց: – Իմ կարծիքն այդ մասին արդեն չէի ցանկանա ասել: Կարող ա ինչ-որ մարդկանց շահերի դեմ ա եղել, չգիտեմ: -Կառավարություն փոխվեց, պաշտոնանկություններ եղան: Այս փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում: -Ես տեղյակ չեմ, չեմ զբաղվում: Կառավարություն ա փոխվում, չի փոխվում, ինձ ի՞նչ դրանից: -Ի դեպ՝ գնահատվեց, որ անձերը փոխվել են Մոսկվայի կողմից, Մոսկվայի նշանակումներով: Խոսքը, առաջին հերթին, Կարապետյանի մասին է:  – Կարեն Կարապետյանին շատ լավ ճանաչելով` չեմ գտնում, որ իրեն Մոսկվայից են նշանակել: -Կարելի է ասել, որ լավ փոփոխությունների հույսեր չունե՞ք: -Հլա , ընդհանրապես, որևէ փոփոխություն չեմ տեսնում ու դեռ էնքան բան կա անելու, պետք է հարկային դաշտը թուլացնել, մաքսային դաշտը թուլացնել, դատական համակարգը հստակեցնել: Ես չեմ տեսնում էն փոփոխությունները, որոնցով պետք է բարելավվի, ներդրումներ մտնեն Հայաստան: Կլինի՞ էդ փոփոխությունը՝ գնահատական կտանք, առայժմ անձերի փոփոխություն է եղել ու Կարեն Կարապետյանն էլ դեռ իր   ռազմավարական ծրագիրը չի հրապարակել: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am