Վարչապետի խաղի նոր կանոնը. ո՞ւմ կգնա նոր արդյունքը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ներկայացնելով Պետական եկամուտների կոմիտեի նոր նախագահ Վարդան Հարությունյանին, որը «Գազպրոմ Արմենիայի» նախկին տնօրենն է, եղել է Կարեն Կարապետյանի տեղակալը «ՀայՌուսգազարդի» տնօրեն աշխատած տարիներին եւ զբաղեցրել նախագահի պաշտոնը նրա քաղաքապետ ընտրվելուց հետո, Կարապետյանը հայտարարել է խաղի կանոնների փոփոխության անհրաժեշտության մասին: Հայաստանում ՊԵԿ խաղի կանոնների փոփոխության անհրաժեշտությունը տնտեսության համար կենսական հրամայական է, եթե կա այդ տնտեսությունը զարգացնելու խնդիր: Տնտեսության ներկայիս բնույթը այն է, որ Հայաստանի տնտեսության գերակշիռ մասը, եթե ոչ՝ ամբողջը, պատկանում է իշխանությունը վերցրած մի քանի խմբավորման, կլանի, քաղաքական «կորպորացիաների»: Մի բան է խաղի կանոնը փոխել այդ բնույթի տնտեսությունը զարգացնելու, պարզապես նոր՝ երկրորդ շնչառություն հաղորդելու համար, եւ մեկ այլ բան է խաղի կանոնը փոխել տնտեսության բնույթը եւ որակը փոխելու միջոցով զարգացում ապահովելու համար: Առաջին դեպքում կանոնի փոփոխությունը ենթադրում է քրեաօլիգարխիկ տնտեսությանը պարզապես թթվածնի մատակարարման ապահովում, երկրորդ տարբերակը ենթադրում է քրեաօլիգարխիայի թթվածնի որոշակիորեն փակում, որպեսզի մի քիչ էլ շնչել կարողանա այն բիզնեսը, որը այդ հարաբերությունների մեջ չէ, չի օգտագործում իշխանական, քրեական եւ այլ լծակներ: Կարեն Կարապետյանն, օրինակ, հայտարարել էր, որ եթե ինչ-որ սկզբունք, մոտեցում կամ մեթոդ բացասական դաշտում գործող բիզնեսին վերահսկելու համար կիրառվում է, բայց վնասում է նաեւ մաքուր դաշտում գործողին, ապա պետք է հրաժարվել այդ մեթոդից: Ինչ է ասում Կարապետյանը: Նա փաստորեն ակամա խոստովանում է, որ այդքան էլ մեծ չէ ՊԵԿ համակարգում կոռուպցիոն ռիսկերի արագ չեզոքացման հեռանկարը: Այսինքն՝ Կարապետյանն ասում է, որ եթե մեկ մաքուր կարող է տուժել ստվերը հայտնաբերելու համար կատարվող գործողությունից, քանի որ ՊԵԿ համակարգում կգտնվեն խմբեր, որոնք դրա տակ կփորձեն շահ հետապնդել, ապա պետք է հանուն այդ մեկ մաքուրի հրաժարվել այդ մեթոդաբանությունից: Այդ մեթոդաբանությունից կամ մոտեցումից հրաժարումը էական քայլ կլինի Հայաստանում մրցակցային պայմանների հավասարեցման ուղղությամբ: Դա չի լինի հավասարեցում, դա անհնար է առանց դատական համակարգի վերափոխման եւ արդարադատության հաստատման, բայց կլինի քայլ դեպի հավասարեցում, քայլ, որը կձեւավորի նոր իրավիճակ, մրցակցային իսկապես նոր միջավայր: Կարեւոր նրբերանգներից է այստեղ այն, որ Կարեն Կարապետյանն այդպիսով փորձում է առաջին էֆեկտը ստանալ առանց ստվերի հետ առճակատման՝ հաշվի առնելով, թե ինչ է ստվերը կամ ով է այնտեղ: Այնտեղ մարդիկ են, որոնք ներկայումս ունեն ներիշխանական շոշափելի ազդեցություն եւ ուղիղ դիմակայության պայմաններում ունակ են լուրջ դիմադրության: Կարապետյանը փորձում է որոշակի իրավիճակ փոխել, սակայն խուսափելով այդ ուղիղ դիմակայությունից: Ամբողջ հարցն այն է թե արդյոք աշխատելո՞ւ է այդ մեխանիզմը: Թեեւ կա նաեւ առավել ընդգրկուն հարցը, թե արդյոք ովքե՞ր են տնօրինելու դրա աշխատանքից ստացվելիք նոր արդյունքը, որովհետեւ նոր կառավարությունը դեռեւս չի ներկայացրել հանրային բարիքն առավել արդարացի բաշխելու համալիր մեխանիզմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am