Ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որում Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին ապտակում են:«Հոկտեմբերի 12-ին համացանցում և լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութի երեխային ապտակած անձը 1984 թ. ծնված Ռ. Ս.-ն է՝ այդ երեխայի մայրը, որը հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի Բուսաբանական այգում էքսկուրսիայի ժամանակ ապտակել է անչափահաս դստերը՝ Երևանի թիվ 186 դպրոցի առաջին դասարանի աշակերտուհի Ս.Կ.-ին։ Ռ.Ս.-ն հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը