ԴԱՀԿ-ի անգործության դեմ կանայք անզօր են

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Հայելի» ակումբում իրենց ոտնահարված իրավունքների մասին են բարձրաձայնել մայրեր, ովքեր զրկվել են իրենց երախաներից հոր կողմից: Էջմիածին քաղաքի բնակչուհի Արմինե Ավոյանը լրագրողներին պատմեց, որ իր ամուսինը՝ Հովհաննես Գրիգորյանը, տարել է իրենց 4-ամյա երեխային ու հրաժարավում է վերադարձնել՝ հաշվի չառնելով նույնիսկ դատարանի որոշումը: «Երեխան բնակվել է ինձ հետ: Որպեսզի ծնողներս պարզաբանեն, թե ինչու է իրենց աղջիկը երկրորդ անգամ հետ եկել, հրավիրեցին ամուսնուս ու նրա հորը: Նրանք ոչինչ չունեցան ասելու: Այդ պահին երեխան խաղում էր հորեղբորս տղայի հետ, նրանք  վերցրեցին երեխային, գնացին: Ես սպասեցի, որ նորից կարող է ընտանիքը միանա, բայց ոչ մի բան տեղի չունեցավ: Դրանից հետո դիմեցի դատարան և մոտ մեկ տարի դատավճռի մեջ եմ եղել, դրանից հետո  գործը եկել է ԴԱՀԿ և անգործության է մատնվել: Ոչ մի աշխատանք չեն կատարում»,-պատմեց Արմինե Ավոյանը՝ նշելով, որ երեխայի հայրը ևս բնակվում է Էջմիածնում, սակայն իրեն որևէ կերպ չի հաջողվում տեսնել երեխային: Կնոջ խոսքով, երեխան դպրոցահասակ է, սակայն դպրոց չի հաճախում, ապրում է տատիկի, պապիկի և հորեղբոր ընտանիքի հետ մի տանիքի տակ: Արմինե Ավոյանի պնդմամբ՝ ամուսնու եղբայրը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Արմինե Ավոյանի փաստաբան Ալբերտ Կանդալյանի խոսքով էլ՝ ինքը ողջամիտ կասկածներ ունի, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց շահագրգռվածությունն ունեն տվյալ գործում: «Առկա է դատարանի վճիռ, որտեղ գրված է որ երեխայի խնամքը պետք է հանձնվի իր մորը՝ ելնելով երեխայի լավագույն շահերից: Այդ պարագայում հարկադիր մարմինը, խախտելով վճիռը, կասկածի տակ է դնում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Դիմել ենք քննչական  մարմնին, խնդրել քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել պետական աշխատողներին, սակայն ապարդյուն, գործը կարճվել է: Իրենց կարծիքով վճիռը չկատարելու դիտավորություն չի եղել»,-ասաց փաստաբանը՝ նկատելով, որ ԴԱՀԿ-ի պարզաբանումը հետևյալն է՝ չեն կարող ֆիզիկական ուժ գործադրել երեխայի նկատմամբ ու ուժով բերել մոր մոտ: Այնինչ, փաստաբանի պնդմամբ, իրենք չեն էլ ուզում, որպեսզի երեխայի նկատմամբ ուժ գործադրվի, դա կարելի է անել նրանց նկատմամբ, ովքեր խոչընդոտում են դատարանի վճռի իրականացմանը: Փաստաբանը պարզաբանեց, որ դատարանի վճիռը պետք է կատարվի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, բայց մոտ մեկ ու կես տարի է չի կատարվում: Ալբերտ Կանդալյանը հայտնեց, որ դիմել են արդարադատության նախարարին, վարչապետին, նախագահին, ՄԻՊ-ին, սակայն որևէ արձագանք չկա. «Բոլորն ասում են՝ դա հարկադիրի գործունեությունն  է, մենք այստեղ որևէ կապ չունենք: Դիմել ենք նաև ԴԱՀԿ պետին, պատասխանել է, որ օրենքի սահմաններում աշխատում են»: Գործը հիմա վարչական դատարնում է: Ես մոտ երեք ամիս իմ երեխային չեմ տեսնում, երբ դիմում եմ ԴԱՀԿ, ասում եմ՝ վարչական վարույթը կասեցնո՞ւմ է, որ ես իմ երեխայի հետ շփվեմ, ոչ մի պատասխան չեն տալիս, ասում են՝ գրություն գրի, ուղարկի, կպատասխանենք»,-հավելեց Արմինե Ավոյանը: Կարինա Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am