ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չցանկացավ անդրադառնալ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականին՝ ընդամենը նշելով, թե յուրաքանչյուր մարդու իրավունքն է:
«Յուրաքանչյուր մարդ, քաղաքական գործիչ ինքն է որոշում իր անելիքը և՛ այսօր, և՛ վաղը, և՛ ընդհանրապես: Եվ դա զուտ իր իավունքն է, ես որևէ անդրադարձ չեմ ուզում անել: Ընթացքը ցույց կտա, բավականաին փորձառու քաղաքական գործիչ է Վիկտոր Դալլաքյանըև ինքը շատ լավ գիտակցում ու երևի տեսնում է իր տեղը, անելիքը և հետագա քայլերը»,-ասաց պատգամավորը:
ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն էլ նշեց, որ Դալլաքյանի հետ աշխատել է «Միասնություն» դաշինքի կազմում. «Վիկտոր Դալլաքայանը հիանալի պատգամավոր էր, նա իսկապես պատգամավոր էր, որը պետք է կատարեր իր պարտականությունները: Ինչ է պատավել այս վերջին չորս տարվա ընթացքում, տեղյակ չեմ: Անկեղծ՝ չգիտեմ, թե ինչն էր պատճառը, ինչ խնդիրներ են ծագել: Մի բան կարող եմ ասել, որ շատ երկար դիմացավ ուղղակի, համբերությունը մի քիչ շատ էր»:
Արամ Սարգսյանը նշեց նաև, որ Դալլաքյանին ճանաչելով, չի կարծում, թե նա գործուղղվել է ընդդիմադիր դաշտ: Ըստ նրա՝ դա Դալլաքյանի որոշումն է եղել, սակայն չի կարող ասել, թե ինչու վերջինս չորս տարի ձգեց:
Անի Սահակյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը