Շուտով սկսվելու է «նեղանալու դարաշրջանը»

Ներկայացնում ենք  Առավոտ թերթի խմբագրականից մի հատված. «Քանի որ մոտենում է նախընտրական ցուցակներ կազմելու պահը, շուտով սկսվելու է «նեղանալու դարաշրջանը»։ Պարզ է, որ բոլորին առաջին տեղեր չես կարող «գցել», հավակնորդների մի մասն էլ «ռեյտինգային» (իսկ Հայաստանի պայմաններում՝ իրականում մեծամասնական) ցուցակներում ոչ մի շանս չունի։ Այստեղից պարտադիր ի հայտ է գալու «իմ նման հրաշք անձնավորությանը չեն գնահատում» միտքը, որն արտահայտվելու է հրապարակավ կամ հնչելու է «կադրից դարս» և կանխորոշելու է շատերի վարքը։ Դա իր հերթին դրսևորվելու է տարբեր այլ կուսակցություններ կամ ճամբարներ վազվզելու, ինչպես նաև նախկին ընկերների ու կուսակիցների հասցեին դառը խոսքեր ասելու մեջ։ Պաթոսը կլինի մոտավորապես հետևյալը ՝ «ինչպե՞ս է հնարավոր, որ իմ մասշտաբի քաղաքական գործիչը, իմ հզոր մտավոր պոտենցիալն ունեցող մարդը պատգամավոր չդառնա»։ Դե, եթե պատգամավոր դառնալը կյանքի նպատակ է և կարևոր չէ, թե ինչպես, ապա այդ հարցը միանգամայն  տեղին  Է։ Քանի որ վերջերս նաև տեղի Է ունեցել կառավարության փոփոխություն, ի հայտ են եկել նեղանալու զանազան այլ առիթներ։ Նախ՜ ինչ-որ մարդկանց հանել են աշխատանքից, և նրանք, իհարկե, ողջ հոգով ընդվզում են այդ «ճչացող անարդարության» դեմ։ Եթե նրանց նոր պաշտոն չտրվի, ապա այդ մարդիկ մնացած ողջ կյանքի ընթացքում նեղ կամ գուցե լայն շրջանակներում պատմելու են, թե ինչպես Էին նրանք «ծաղկեցնում» այն ոլորտը, որն իրենց վստահվել Էր, և ինչպես են «այս նորերն» այդ ոլորտն ապականում։ Իզուր, ոչ մի պաշտոն հավերժ չէ. եթե գիտես, թե ինչպես է պետք «ծաղկեցնել», ապա հանդիպիր քո իրավահաջորդին և առանձնազրույցի ժամանակ պատմիր նրան քո պատկերացումների մասին։ Եթե, իհարկե, նպատակը «ծաղկեցնելն է», ոչ թե սեփական ծառայությունների առիթով կուրծք ծեծելը»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am