«Հայկական ժամանակ»-ը գրում է.«Վաղը Երևանում աշխատանքներն է սկսելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ՀԱԽ նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մյուս նախագահների ժամանման մասին տեղեկատվություն դեռ չկա, թեև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությանը պարտադիր է, որովհետև գագաթնաժողովում՛ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին։ Հայտնի է նաև, որ մրսածության պատճառով չեղարկվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցը ՀՀ, և նրան գագաթնաժողովում կներկայացնի իր երկրի վարչապետը։ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ից արդեն վերադարձել է և նիստին, բնականաբար, ներկա կլինի։ Մնում են Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները, ովքեր գագաթնաժողովը բաց թողնելու լուրջ պատճառներ կարծես թե չունեն։ Նշենք, որ երևանյան գագաթնաժողովը մի շարք ինտրիգներ է պարունակում՝ սկսած ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածությունից, մինչև աշխարհաքաղաքական թեմաներ։ Հայաստանի համար ամենակարևորը, սակայն, հետևյալն է՝ արդյոք գագաթնաժողովի արդյունքներով նախագահների հայտարարությունը կանդրադառնա՞ ապրիլյան պատերազմին և կոնկրետ ի՞նչ բովանդակության կունենա այդ անդրադարձը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը