Երրորդ փուլը

Ժամանակը գրում է. Հայաստանում անցկացվսսծ ՏԻՄ ընտրությունների նկատմամբ արձագանքներում նկատելիորեն գերակշռում է այն, որ դրանք խորհրդարանական ընտրությունների մանրակերտն էին։ Այն, որ դրանցում կիրառվել են մոտեցումներ, որոնք փորձակրվել են խորհրդարանական ընտրությունների համար, կասկածից վեր է, սակայն միաժամանակ անկասկած է եւ այն, որ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն իրենց ծավալային եւ աշխարհագրական, այլ նաեւ աշխարհաքաղաքական ընդգրկումով բավականին լայն են ՏԻՄ ընտրություններում մանրակերտվելու համար։ Եվ ուրեմն, խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դատողությունների եւ դիտարկումների հարցում ՏԻՄ ընտրությունները որպես մանրակերտ դիտարկելը կլինի բուն խնդրից շեղվելու ամենակարճ ճանապարհներից մեկը։ Ընդ որում, մի բան, որին կւսրծեք թե այնքան էլ դեմ չեն իշխանությունները։ Իշխող համակարգը դեմ չէ, որպեսզի հանրությունը եւ հասարակական-քաղաքական ակտիվը ՏԻՄ ընտրությունները դիտարկի որպես մանրակերտ, եւ ըստ այդմ էլ պատրաստվի, նախապատրաստվի նախընտրական գործընթացներին եւ պլանավորի ու մշակի սեփական քայլերը։ Դա իշխանությանը հնարավորություն կտա խորհրդարանի ընտրությանն ընդառաջ սեփական քայլերը մշակելիս լինել առաջ եւ ազատ լինել ավելորդ մրցակցությունից։ Իրականում, ընտրություններն ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող գործընթացի առանցքային շարժիչը չեն։ Դրանք կարճաժամկետ խնդիր Են։ Երկարաժամկետ առումով Հայաստանում ընդամենը տեղի է ունենում քաղաքական համակարգի վերաձեւման հերթական փուլը, հերթական պայմանական տասնամյա փուլը։ Մեծ հաշվով, դրա առաջին փուլը 1998-99 թվականն էր, երկրորդը2006-07 թվականը, երրորդը` 2016-17 թվականը կլինի։ Ընդ որում, այդ փուլերը միմյանց հաջորդական, շղթայական շարունակությունն Են։ Առաջին փուլում ձեւավորվեց իշխանական բեւեռը՝ ՀՀԿ տեսքով։ Երկրորդ փուլում դրվեց երկբեւեռ իշխանական համակարգի անցման եւ այդ միջոցով ընդդիմադիր դաշտի հետ առավել արդյունավետ հարաբերման խնդիր, որը սակայն չհաջողվեց լուծել ակնկալվող արդյունավետությամբ, մի շարք արտաքին եւ ներքին գործոնների պատճառով։ Այդ պատճառով, անցնող տասնամյակում իշխանությունը վերադառնալով միաբեւեռ տարբերակին, խոշոր հաշվով սկսեց դիտարկել արդեն ոչ թե իշխանական երկրորդ բեւեռի, այլ երկրորդ բեւեռի ընդդիմադիր կարգավիճակի տարբերակը։ Այսինքն, ոչթե իշխանությունն է լինում երկբեւեռ, այլ ընդհանրապես քաղաքական համակարգը, իհարկե այն խաղի կանոնների շրջանակում, որը կմշակի եւ այդ համակարգի հենքում կդնի իշխանությունը։ Ներկսսյումս Հայաստանը գտնվում է այդ փուլում։ Գրեթե կասկած չկա, որ դրա համար մեկ փուլը՝ ընդհանուր առմամբ շղթայի երրորդ փուլը չի լինի բավարար։ Ավելին, հավանաբար կպահանջվեն մեկից ավելի նոր փուլեր, քանի որ իշխւսնության համար կանխատեսելի, խաղի ընդհանուր կանոնների շուրջ հայտարարի եկած կամ պարզապես հենց իշխանության կերտած ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը բոլոր դեպքերում լինելու է բավական բարդ ու ժամանակատար խնդիր եւ այդ խնդրի լուծման հարցում գզրոցից կհանվեն եւ կմտցվեն մի շարք գործիչներ, կլինի նորերի ներգրավման փորձ, առաջարկների տարբեր փաթեթներով։ Ըստ էության, ներկայիս ներքաղաքական կյանքում հեռանկարների առումով իշխանության այդ մոդելներին զուգահեռ այլ մոդելների րւղղությամբ համակարգված ջանքեր գոյություն չունեն, իսկ եթե նշմարվում են, ապա առավելապես նախընտրական դիսկուրսի շրջանակում, ինչն այդ ջանքերը զրկում է թե կարճաժամկետ, թե հեռահար մրցունակությունից։ Սա Հայաստանի ներքաղաքական կյանքի առանցքային, բայց անտեսվող խնդիրներից մեկն է, ինչի հետեւանքով էլ հասարակական-քաղաքական միտքը շարունակաբար գտնվում է լոկ իշխանական մոդելներին արձագանքելու ռեժիմում, որի պարագայում արդեն կարեւոր չէ, թե ինչպիսին է այդ արձագանքը։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am