«Հայկական ժամանակ»-ին ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի է դարձել, որ նոյեմբերին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը:
Սույն համագումարի ժամանակ, ըստ նույն աղբյուրների, կուսակցությունում նոր պաշտոն է ստեղծվելու՝ ԲՀԿ խորհրդի նախագահ: Այդ պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ-ի շուրջ անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած սկանդալային իրադարձությունների ժամանակ լքեց կուսակցության նախագահի պաշտոնը: Ծառուկյանը, սակայն, ԲՀԿ-ից դուրս չեկավ:
Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ ԲՀԿ գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նոյեմբերյան համագումարի ժամանակ կրկին կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում:
«ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ վերջին մի քանի ամիսներին ԲՀԿ-ն հող էր նախապատրաստում Ծառուկյանի վերադարձի համար: Երեկ էլ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարում էր, թե ժողովուրդն է պահանջում Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը