««Յուվենտուս»-ն այն ակումբն է, որը միշտ հաղթանակների է ձգտում». Պյանիչ
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է իտալական ակումբի կազմում իր առաջին մրցաշրջանի ընթացքի մասին: «Նոր ակումբի կազմում ամենադժվարը միշտ առաջին մրցաշրջանն է: Ես այժմ ադապտացվում եմ «Յուվենտուս»-ին և կարծում եմ, որ դա ինձ մոտ լավ է ստացվում:
«Յուվենտուս»-ն այն ակումբն է, որը միշտ հաղթանակների է ձգտում: Այստեղ քեզանից առավելագույնն են պահանջում», – ասել է Պյանիչը:
