Հոկտեմբերի 10-ին Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հայց է ներկայացրել դատարան՝ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ:
Հայցվորի փաստաբան Վրեժ Խաչիկյանի փոխանցմամբ ՝ իր ձեռքի տակ կան այնպիսի տեսագրություններ, որտեղ հստակ երևում են, թե ինչպես են հանձնաժողովի անդամներն իրար փոխանցում Սարգիս Մուրադյանի օգտին քվեարկած թերթիկները և որ աջակիցները քվեարկությունից հետո մոտենում են տարբեր անձանց և` նշում. փող էլ տվեցինք չքվեարկեցիք:
Դատական նիստը դեռ չավարտված Ռուդիկ Ղուկասյանը լքեց նիստերի դահլիճը։ Լրագրողների հարցին, թե որն է պատճառը, որ ՀՀԿ-ն Սևանում սատարեց Սարգիս Մուրադյանին՝ Ռուդիկ Ղուկասյանը պատասխանեց. «Այդ մասին մինչ այժմ ինձ բացատրություն չի տրվել։ Ինձ հետ մինչ օրս ոչ մեկ խոսակցություն չի ունեցել»։ Հարցին, թե կլքի՞ ՀՀԿ-ի շարքերը, Ռուդիկ Ղուկասյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն Սարգիս Մուրադյանի սեփականությունը չէ, ոչ էլ Գեղարքունիքի մարզպետի:
Այս ամենը մարզպետի քինախնդրության արդյունքն է։ Ես հայտարարություններով հասնելու եմ նրան, որ հանրապետության Նախագահը տեղեկանա, թե ինչ է կատարվել Սևան քաղաքում»,- ասաց նա։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ մարզպետը քեն ունի իր նկատմամբ և ինչո՞վ է դա պայմանավորված.«Այս պահին չեմ կարող հրապարակել, թե ինչով է պայմանավորված,սակայն նա հրապարակավ հայտարարել է,որ պայքարելու է իր դեմ և պայքարում է։ Զուտ անձնական, գործնական ոչինչ չկա»,ասաց նա
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը