«Ֆրանսիայի հետ հարաբերությունները թանկ են մեզ համար». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Ֆրանսիայի հետ հարաբերությունները։ «Նախ, ես ցանկանում եմ ասել, որ մենք շատ թանկ ենք գնահատում Ֆրանսիայի հետ հարաբերությունները և Ֆրանսիային համարում ենք Եվրոպայում մեր գերակա գործընկերներից մեկը»,-ասել է Պուտինը՝ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ելույթ ունենալով ՎՏԲ-ի «Ռուսաստանն է կանչում» համաժողովում: Նա ընդգծել է, որ դա ձևավորվել է պատմականորեն և այժմ էլ այդպես է՝ փոխանցում է Interfax-ը։
