Միհրան Հարությունյանի հարցը՝ ԵԽԽՎ-ում

Հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից եւ ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ եւ անարդար գնահատման պատճառով: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: Նա, մասնավորապես, իր ելույթում նշել է. «Զեկույցը վերաբերում է մի հարցի, որն առաջին հայացքից ոչ շատ կարեւոր է թվում, բայցիրականում մի ոլորտ է, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին եւ հասարակությունների:Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ միանշանակ այն պետք է ազատ լինի եւ հեռուլինի քաղաքականությունից, անարդարությունից եւ անհավասարությունից, սրանց ցանկացածձեւից: Սպորտը պետք է լինի հստակ եւ մաքուր: Եվ հիրավի, ցանկացած մարզիկի համարամենացանկալի բարձրագույն նպատակը Օլիմպիական խաղերին հաղթանակն է: Այս տարին Օլիմպիական տարի էր, եւ այստեղ գտնվող երկրներից շատերը պատիվ ունեցան մասնակցելու եւ հաղթելու այդ խաղերին: Իմ երկիրն էլ ունի ոսկե մեդալ, եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել հունահռոմեական ոճում օլիմպիական չեմպիոն դարձած հայ ըմբիշ ԱրթուրԱլեքսանյանին: Բայց ցավոք, սպորտում եւս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաեւ անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի եւ կանոնների վրա, այլ փորձում են ինչ–ինչծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակն մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ ՄիհրանՀարությունյանը զրկվեց ոսկե մեդալից եւ ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ եւանարդար գնահատման պատճառով: Պարտադիր չէ լինել մասնագետ, որպեսզի համոզվեք իմ ասածում, բավական է դիտել ներկաների զարմանքը եւ վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպոնին եւ ծափահարում Միհրանին: Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը եւ Հովհաննես Բաչկովը եւս անարդար մրցավարների տուժողներ են: Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում Խորհրդարանական Վեհաժողովին աչք չփակել այս ամենի վրա եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել եւ ազդել միջազգային տարբերսպորտային ֆեդերացիաների, հատկապես հունահռոմեական ֆեդերացիայի վրա, միասնական պայքար մղել եւ վերականգնել արդարությունը: Անարդարություն ցանկացած դրսեւորում մթագնում է ոչ միայն Օլիմպիական խաղերի համբավը, այլեւ կոտրում սպորտի բնույթը, մարզվելու, առաջ գնալու եւ հաղթելու հավատը եւ հույսը: Ժամանակակից Օլիմպիական խաղերի հայր Պիեռ դե Կուբերտեն մի անգամ ասել է. «Օլիմպիական խաղերում կարեւորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը. Էականը կյանքում ոչթե նվաճելն է, այլ պայքարելը»: Թույլ տվեք հավելել. եթե անարդարության հետեւանքով մեռնում է հույսը, որեւէ մեկը այլեւս չի հավատալու սպորտին: Այնպես որ, հարգարժան գործընկերներ, եկե՛ք վերականգնենք հավատը»:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am